Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները հրավիրված էին Փորձաքննությունների ազգային բյուրո՝ հերթական սեմինարին։Բանախոսության թեման էր՝ «Դատաբժշկական փորձաքննության տեսակներն ու առանձնահատկությունները»:
Մասնագետները ներկայացրին դատաբժշկական փորձաքննության հիմնական ուղղությունները, դրանց կիրառման ոլորտները և նշանակությունը։
Քննարկվեցին փորձաքննության տարբեր տեսակներ՝ բժշկական, հոգեբանական, հոգեբուժական և համալիր փորձաքննություններ, ինչպես նաև դրանց իրականացման փուլերը, մեթոդներն ու մասնագիտական էթիկայի պահանջները։
Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրական գործնական դեպքերի օրինակներին, հասկանալու փորձագետի դերի կարևորությունը դատավարական գործընթացում և գիտակցելու, թե ինչպես է հոգեբանական գիտելիքը կիրառվում իրավական դաշտում։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ ուսանողները ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին մասնագիտական հմտություններին, փորձագետի պատասխանատվությանը և ոլորտում աշխատելու հնարավորություններին։
Շնորհակալ ենք հրավերի համար։