Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջի «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում» կրթական ծրագրերի ուսանողները այցելել էին GRAND HOTEL YEREVAN հյուրանոց։
GRAND HOTEL YEREVAN-ը Երևանի ամենահին գործող հյուրանոցներից է, որը կառուցվել է 1926–1928 թվականներին և երկար տարիներ հանդիսացել է քաղաքի մշակութային և հասարակական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։
Շրջայցի ընթացքում ուսանողները դիտեցին հյուրանոցի տարբեր համարներ, օրինակ՝ Ե. Չարենցի, Շառլ Ազնավուրի, ծանոթացան սենյակների և լյուքս համարների կազմակերպմանը, ինչպես նաև հյուրանոցում գործող ռեստորանի, սպա ծառայությունների և հյուրերի սպասարկման գործընթացին։ Հյուրանոցի մասնագետները ներկայացրին նաև ժամանակակից հյուրանոցային կառավարման սկզբունքները և այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտում հաջող գործունեություն ծավալելու համար։
Շնորհակալություն ենք հայտնում GRAND HOTEL YEREVAN հյուրանոցին՝ ջերմ ընդունելության, հետաքրքիր և ուսուցողական շրջայց կազմակերպելու համար։ Նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են ուսանողների մասնագիտական զարգացմանը և գործնական փորձի ձեռքբերմանը։