Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի ՈՒԽ-ն կազմակերպել էր ջերմ և տոնական միջոցառում՝ նվիրված Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվան։Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքի խոսքեր, ուսանողները դասախոսներին նվիրեցին անվանական ծաղիկներ։
ՈւԽ նախագահ Միքայել Ասատրյանը և ՈւԽ անդամ Վիկտորյա Շաքարյանը անմասն չէին թողել նաև ՈւԽ-ի աղջիկներին․ Elvi Med նորարարական մաշկաբանության կենտրոնի կողմից նրանց նվեր-քարտեր տրամադրվեցին։
Շնորհակալություն Մ․ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի ՈՒԽ նախագահներին, փոխնախագահներին և ՈՒԽ կազմին՝ գեղեցիկ և հիշարժան օր նվիրելու համար։