Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդես։Մ․ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի Որակի ապահովման պատասխանատու և տնտեսագիտության դասախոս Շուշան Ասրյանը ներկայացերց իր նոր ժողովածուն «Հոգու մեղեդիներ» վերնագրով։
Շուշան Ասրյանը ծնվել է 1969թ․ օգոստոսի 24-ին Ջավախք աշխարհի Փոգա գյուղում։ 1993-ին ամուսնացել է և տեղափոխվել ամուսնու ծննդավայր՝ Արցախ։
1996-2021թթ․ իր աշխատանքային գործունեությունը Շուշան Ասրյանը ծավալել է Արցախում։
2023-ից առ այսօր աշխատում է Մ․ Մաշտոցի անվան համալսարանում և նրա կից բազային քոլեջում՝ որպես Որակի ապահովման պատասխանատու և տնտեսագիտության դասախոս։
2024-ից սկսել է թղթին հանձնել իր հոգու կարոտները, որոնք ամբողջանում են «Կարոտի անուրջներ» բանաստեղծությունների ժողովածուում:
Ներկայիս նոր ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ «Հոգու մեղեդիներ» վերնագրով, ստեղծել էր ջերմ ու հուզական մթնոլորտ։
Ներկաները հնարավորություն ունեցան լսելու ժողովածուից ընտրված բանաստեղծություններ, որոնք գեղեցիկ ասմունքով ներկայացրին մասնակիցները։
Ասմունքն ու հեղինակի խոսքը ստեղծեցին առանձնահատուկ, հոգևոր և զգացմունքային միջավայր՝ փոխանցելով գրքի խորքային գաղափարներն ու զգացողությունները։
Շնորհանդեսին ներկա էին դասախոսներ, ուսանողներ և գրականության սիրահարներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ լսեցին հեղինակին, կիսվեցին իրենց տպավորություններով և շնորհավորեցին նրան ստեղծագործական հաջողությունների համար։
Միջոցառումը դարձավ գրականության և պոեզիայի գեղեցիկ տոն համալսարանում։