Այսօր Մ․ Մաշտոցի անվան համալսարանի և կից բազային քոլեջի ներկայացուցիչները՝ կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն․ Հակոբյանը և Պրակտիկայի և կարիերայի կենտրոնի ղեկավար Ա․ Պետրոսյանը, «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակում այցելեցին Երևանի Դավիթ Սարապյանի անվան Հ. 100 հիմնական դպրոց։Այցելության նպատակն էր աշակերտներին օգնել ճիշտ կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում, ծանոթացնել կրթական հնարավորություններին և ներկայացնել քոլեջի առաջարկած մասնագիտական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց քոլեջի ընդունելության կարգը, դիմելու պայմանները, ինչպես նաև այն մասնագիտությունները, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել պահանջված հմտություններ:
Հատուկ ուշադրություն դարձվեց նաև ուսանողական կյանքի ակտիվ և հագեցած կազմակերպմանը։ Քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Թորոսյանը ներկայացրեց ուսանողական առօրյան՝ խոսելով տարբեր միջոցառումների, նախաձեռնությունների, կրթական և մշակութային ծրագրերի մասին, որոնք նպաստում են ոչ միայն մասնագիտական, այլև անձնական զարգացմանը։
Հանդիպումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում: