Մ․ Մաշտոցի անվան համալսարանի «Սերվիս» և «Օտար լեզու» կրթական ծրագրերի ուսանողները, լսարանային պարապմունքներից բացի, մասնակցում են նաև ուսումնական շրջայցերի և մասնագիտական դասախոսությունների Երևանի տարբեր հյուրանոցներում։Այսօր նրանք ունեցան հերթական շրջայցը՝ Grand Hotel Yerevan հյուրանոց, որտեղ ծանոթացան հյուրանոցի տարբեր բաժինների աշխատանքին, հյուրանոցային ոլորտի կազմակերպման առանձնահատկություններին և սպասարկման բարձր չափանիշներին։
Այցի ընթացքում հյուրանոցի մենեջերները պատասխանեցին նաև ուսանողների մասնագիտական հարցերին՝ ներկայացնելով ոլորտի գործնական նրբությունները։ 
Շնորհակալություն ենք հայտնում ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։